Գեներալ Մանվելի Գրիգորյանի դատավոր դստեր՝ Նաիրա Գրիգորյանի օգնականը կալանավորվել է։
Radar Armenia-ն ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ նա կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու վարույթի շրջանակներում։ Օգնականին մեղադրանք է առաջադրվել։ Այլ տեղեկություններ ՔԿ-ից չհայտնեցին։