Հասարակություն

«Մարտի 1-ի էջը ոնց որ թե փակո՞ւմ եք». Անդրանիկ Քոչարյանը՝ Գրիգոր Մինասյանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հարց է տվել՝ ասելով, որ որոշ ժամանակ առաջ ՔԿՀ-ներն վերաբերող փակ աշխատանքային քննարկում են ունեցել։

«Շատ սուր զրույց ենք ունեցել, և ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին ներկայացրել ենք ճչացող փաստեր, որ արժի հետագայում ծառայական քննության տեսքով արձանագրվի և իրականացվի ԱՆ կողմից»,- ասել է նա՝ հավելելով․ «Երբ մեր գործընկեր Սերգեյ Ատոմյանը նշանակվում էր ՔԿԾ պետ, մտածում էինք՝ սկսում ենք բարեփոխումների լայնածավալ գործընթաց։ Բայց երբ Ամբակում Գրիգորյանը նշանակվեց խորհրդական, ինձ մոտ շատ մեծ զարմանք առաջացավ․ լինելով փաստահավաք խմբի անդամ՝ շատ լավ գիտեի քննչական խումբն ինչ գործունեություն է ծավալել «Մարտի 1»-ի գործերով, և տվյալ քննիչը Վահագն Հարությունյանի ամենակարևոր քննիչներից մեկն է եղել, խորհրդականից դարձավ տեղակալ, հետո՝ ՔԿԾ պետ։ Ինձ մոտ, կարող է, սուր են ընկալումները։ Բայց «Մարտի 1»–ի էջը, ոնց որ, փակո՞ւմ եք, թե՞ բաց է։ Այդ դեպքում քննիչները, որ այդ գործերում ունեցել են մասնակցություն, պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակվելուց առաջ»։

Նախարար Գրիգոր Մինասյանն էլ արձագանքել է. «Պարո՛ն Քոչարյան, բնականաբար, կարող են լինել փոխատեղումներ, որոնք Ձեր սրտով չեն լինի, քանի որ տվյալ մարդուն ճանաչել եք այլ իրավիճակում, սակայն դրանք շատ սուբյեկտիվ ընկալումներ են։ Միակ բանը, որի վրա մենք կարող ենք որոշում ու կարծիք ձևավորել, արդյունքն է, մնացած ամեն ինչ սուտ է»։

Մանրամասները տեսանյությում