Հասարակություն

Վարդենյաց լեռնանցքում բուք է․ ճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում տեղում է ձյուն:

Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։