Հասարակություն

Ճանապարհներին նախատեսվում է նոր տեսախցիկների համակարգ ներդնել. նախարար

Ճանապարհներին նախատեսվում է նոր տեսախցիկների համակարգ ներդնել. նախարար

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հայտարարել է, թե Հայաստանում նախատեսվում է նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։

«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել»,- ասել է նա։ 

Ըստ նախարարի՝ ծրագրված է թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական