Հասարակություն

Զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշատախտակ է բացվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի բակում տեղի է ունեցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ Մարտիկ Ավետիսյանի, Պարգև Կարապետյանի, Արթուր Մանուկյանի և Լևոն Բազինյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի բացման արարողություն, որին մասնակցում էր ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։

Ներկա էին ՆԳ նախարարության ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը, Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, Էրեբունու բաժնի ղեկավար կազմը, ծառայողներ, զոհված ոստիկանների հարազատներ, հյուրեր։

Հուշատախտակը բացել է Մարտիկ Ավետիսյանի թոռը։ Կատարվել է հոգեհանգստյան կարգ, ինչից հետո ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած ոստիկանների հիշատակին։