Հասարակություն

Գեղամ Գևորգյանը կմասնակցի Մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա հանդիպմանը

Գեղամ Գևորգյանը կմասնակցի Մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա հանդիպմանը

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բուդապեշտ՝ մասնակցելու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի գործընկեր Մրցակցային մարմինների ղեկավարների հանդիպմանը: 

Հանդիպման օրակարգում համակենտրոնացումների արդյունավետ վերահսկողության և դատարաններում մրցակցության վերաբերյալ գործերի քննությանն առնչվող հարցերն են: Գեղամ Գևորգյանը ելույթով հանդես կգա՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի փորձը օրակարգային թեմաների վերաբերյալ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական