Հասարակություն

ԱԱԾ հատուկջոկատայինները վնասազերծել են զինված քաղաքացուն

ԱԱԾ հատուկջոկատայինները վնասազերծել են զինված քաղաքացուն

ԱԱԾ հատուկջոկատայինները վնասազերծել են զինված քաղաքացուն։ Հատուկ գործողության ժամանակ ոչ ոք չի տուժել։

Այսպիսով, ոստիկանության բաժանմունք ներխուժած 3 քաղաքացիներից 1-ը ձերբակալված է, 2-ը գտնվում են բուժհաստատությունում։

ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը նշել է, որ զինված անձանցից 2-ը բեկորային վնասվածք է ստացել իրենց իսկ գործադրած նռնակի հետևանքով։ 

«Մեկին վնասազերծեցին և տեղափոխեցին բաժին, իրականացվում են քննչական գործողություններ»,- նշել է նա։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական