Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի տարածքում տեղի ունեցած միջադեպից հետո «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բրիգադներից մեկը 2 քաղաքացու բեկորային վնասվածքներով տեղափոխել է բուժհաստատություն։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ էր տարածվել, ըստ որի, ՆԳՆ Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի մոտ պայթյուն է հնչել, ինչ-որ զինված մարդիկ են ներխուժել շենք։