Ծաղկաձորի կենտրոնում կառուցվող Pallada համալիրի բնակիչը դառնալու գործընթացը հեշտացնելու նպատակով գործարկվել է pallada.am կայքը:
Կայքի միջոցով հնարավոր է ծանոթանալ համալիրի առանձնահատկություններին և առաջարկվող հարմարություններին: Կարելի է ուսումնասիրել բնակարանների հատակագծերը և նախընտրած բնակարանն ամրագրել առցանց: Pallada.am այցելելով՝ օգտատերերը կարող են ստանալ «ինչո՞ւ դառնալ Pallada համալիրի բնակիչը» հարցի պատասխանը:
Pallada-ում բնակարան ձեռք բերելու պատճառները բազմաթիվ են: Գնորդների մի մասը նախընտրում է հանգիստն անցկացնել գեղեցիկ բնության գրկում, մյուսներին գրավում են շքեղ ապրելակերպի և կատարյալ հանգստի համար ստեղծված պայմանները: Սակայն շատերը ցանկանում են դառնալ Pallada-ում բնակարանի սեփականատեր՝ հետագայում այն որպես ապարտ-հյուրանոցի համար վարձակալության հանձնելու և կայուն եկամուտ ստանալու համար:
Կայքում բնակարանների տարբերակներին ծանոթանալն ու մի քանի վայրկյանում առցանց ամրագրելը կհեշտացնի բնակարանի ընտրության գործընթացը՝ հնարավորություն տալով ժամանակ խնայել: Ի դեպ, ապագա գնորդներն առաջիկայում հնարավորություն կունենան վիրտուալ տուրի միջոցով շրջելու համալիրում, ծանոթանալու բնակարանների նախագծերին և ինտերիերին: