Հարավկովկասյան երկաթուղուց հայտնում են, որ կդադարեցվի MIR համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը։
«Հարգելի քաղաքացիներ՜ Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մարտի 30-ից Հայաստանի Հանրապետության տարածքում կդադարեցվի MIR համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը, ինչի պատճառով նշված ժամկետից անհնար կդառնա այդ համակարգի քարտերով առցանց տոմսերի գնումը»,- հայտնում են կառույցից։