Հասարակություն

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա 3 զոհ և 5 վիրավոր

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կա 3 զոհ և 5 վիրավոր

Մարտի 22-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen»  ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 3 հոգի մահացել է և կա 5 վիրավոր։ Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկություների՝ վթարի մեղավորը «BMW»-ի վարորդն է եղել, ով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի՝ անցնելով կանաչ գազոնի վրայով, ապա բախվել  է ծառերին ու երկաթե արգելապատնեշներին, մի քանի ծառ ու երկաթե արգելապատնեշներ կոտրել է և հայտնվել դեպի Սևան ընթացող հատվածում՝ բախվելով ավտոմեքենաներին և կողաշրջվել, «BMW»-ն մեջտեղից կիսվել է։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական