Քիչ առաջ ձերբակալվել է «Իմնեմնիմի» պոդքաստի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանը։ Նա ձերբակալվել է իրենց շենքի մոտ։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալվել էր նաև այդ փոդքաստի մյուս հաղորդավարը՝ Նարեկ Սամսոնյանը։ Նա ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։