Հասարակություն

Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը

Հայտնի է՝ ինչու է ձերբակալվել Նարեկ Սամսոնյանը

ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանի ձերբակալության վերաբերյալ։

«Հաշվի առնելով բանավոր հարցումների առատությունը՝ այս պահին հարկ եմ համարում տեղեկացնել ընդամենը, որ Ն․ Ս․-ն ձերբակալվել է ՀՀ քննչական կոմկտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա հաղորդագրությամբ»,- հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը վերաբերում են մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական