Հասարակություն

Հիմնանորոգվում է Նոր Կյանք - Փանիկ - Արևշատ - Մեծ Մանթաշ ավտոճանապարհի մի հատվածը

Հիմնանորոգվում է Նոր Կյանք - Փանիկ - Արևշատ - Մեծ Մանթաշ ավտոճանապարհի մի հատվածը

Շիրակի մարզում հիմնանորոգվում է Տ-7-53, Հ-21/ (Նոր Կյանք) – Փանիկ - Արևշատ - /Հ-21/ (Մեծ Մանթաշ) ավտոճանապարհի կմ0+000 - կմ12+800 հատվածը։ 12.8կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհը միմյանց է կապում տարածաշրջանի 6 գյուղեր՝ Նոր Կյանք‚ Վարդաքար‚ Փանիկ‚ Գետափ‚ Արևշատ‚ Մեծ Մանթաշ։

Շինարարը ներկայում կատարում է գոյություն ունեցող ծածկի քանդման և հողային աշխատանքներ։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 1 մլրդ 525 մլն դրամ։ Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական