Հասարակություն

Նախարարի մոտ քննարկվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանն առնչվող հարցեր

Նախարարի մոտ քննարկվել են  խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանն առնչվող հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հերթական հանդիպումը։

Ներկայացվել են խմելու ջրի որակի, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման նվազեցմանը, ինչպես նաև` դեղերի շրջանառության ոլորտին առնչվող օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության, ստուգումների արդյունքները և խնդիրները։

Պատասխանատուների հետ քննարկմանը նախարարը կարևորել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, այդ թվում` էլեկտրոնային դեղատոմսի սահուն և արդյունավետ ներդրման գործում գերատեսչությունների միջև ակտիվ գործակցությունը, խոչընդոտների շուրջ հետադարձ կապի ապահովումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական