Քաղաքացիներից մեկն այսօր քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին, որից հետո կարմիր բերետավորները նրան բերման են ենթարկել:
ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ին հայտնեցին, որ խուլիգանության հիմնավոր կասկածով քաղաքացին Կառավարության մոտից բերվել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ Կազմվում են փաստաթղթեր նախաքննական մարմին փոխանցելու համար։