Հասարակություն

Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում

Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում

Հարավից հզոր ցիկլոն է ներթափանցում. այս մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ 

Մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն. հայտնել է նա։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական