Մարտի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Նարեկ Կ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստո փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատին: