Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, որոնցից 2-ը Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ են. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Վերջիններս ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով»,- հավելեցին կոմիտեից։
Շիրակի մարզպետարանի մեր աղբյուրներից էլ հայտնի դարձավ, որ ձերբակալվածները մարզպետարանի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից են, այդ թվում՝ վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։