Հասարակություն

Կրակոցներ Երևանում․ վնասվել է նաև պատգամավորի մեքենա

Կրակոցներ Երևանում․ վնասվել է նաև պատգամավորի մեքենա

Shamshyan.com-ը հայտնում է, որ մարտի 14-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնության կայանից և հայտնել են որ բժիշկների հերթապահ խումբը  կանչով մեկնել է Ֆուչիկի փողոց որտեղ հայտնաբերել են վիրավոր քաղաքացիների ու արնանման հետքեր։

Ոստիկաներն ու պարեկները  դեպքի վայրում հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններից արձակված մոտ մեծ թվով կրակված պարկուճներ, պայթեցված նռնակի դետալներ, արնանման հետքեր, կրակոցից վնասված ավտոմեքենաներ այդ թվում ԱԺ պատգամավորի ավտոմեքենա, որի վրա կա կրակոցի հետք։

Պարզվել է, որ դեպքի վայրից Երևանի տարբեր  հիվանդանոցներ են տեղափոխվել երկու քաղաքացի։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, և կան ենթադրյալ կասկածյալներ, որոնք որոնվում են։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական