Հասարակություն

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Աշխատանքային այցով Հնդկաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը մարտի 11-14-ը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարարի ռազմարդյունաբերության գծով տեղակալ Անուրագ Բաջպայի, Հնդկաստանի ՊՆ ընդհանուր քարտուղար (միջազգային համագործակցություն) Վեշվեշ Նեգիի, Հնդկաստանի ԱԳՆ քարտուղար (նախարարի տեղակալ) Պավան Կապուրի և Հնդկաստանի վարչապետին կից Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի ռազմական գծով խորհրդական Սանդիպ Սինգհի հետ։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական