Հասարակություն

Աշխատանքային քննարկում Քրեակատարողական ծառայությունում՝ դատապարտյալների կարիքների գնահատման վերաբերյալ

Աշխատանքային քննարկում Քրեակատարողական ծառայությունում՝ դատապարտյալների կարիքների գնահատման վերաբերյալ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային քննարկում դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի վերաբերյալ։ 

Քննարկմանը ներկա են եղել կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը, բաժնի աշխատակիցները, ինչպես նաև «Աբովյան», «Արմավիր», «Սևան» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աշխատակիցները։ 

2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշված չորս քրեակատարողական հիմնարկներում իրականացվում է դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքակազմի փորձարկում, որը շարունակվելու է մինչև 2024 թվականի մարտի 31-ը։ Մինչ փորձաշրջանի մեկնարկը, վերոնշյալ բաժինների աշխատակիցներն անցել էին տեսական և գործնական վերապատրաստումներ։ 

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարի համապատասխան հրամանով հաստատված դատապարտյալների ռիսկերի և կարիքների գնահատման գործիքի ձևաթղթի լրացման առանձնահատկությունները, գործնականում առաջացող խնդիրները և դրանց լուծման ուղիները։ 

Գործիքակազմի ներդրման նպատակն է դատապարտյալների վերասոցիալականացման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպումը, պատժի կատարման անհատական մոտեցման ապահովումը և ազտազրկված անձանց մոտ դրական վարքագծի ձևավորումը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական