Հասարակություն

«90.000-ից ավել էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել». Ավանեսյան

«90.000-ից ավել էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել». Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, թե էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրման համակարգի հետ կապված խնդիրները կարգավորվում են․ «Թե էլեկտրոնային դեղատոմս դուրս գրողները, թե պացիենտները համակարգին սովորում և ընտելանում են։ Այս օրերին արդեն 90.000-ից ավելի էլեկտրոնային դեղատոմս է դուրս գրվել, ինչը խոսում է այն մասին, որ համակարգը շատ ակտիվ աշխատում է»,- ասել է նախարարը։ Միաժամանակ, Ավանեսյանը հայցել է քաղաքացիների ներողամտությունը՝ խնդիրների ու պատճառված անհարմարությունների համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական