Կառավարության որոշմամբ մարտի 1-ից 400-ից ավելի դեղ հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային դեղատոմսերով։
Radar Armenia-ն ներկայացնում է քայլերի հաջորդականությունը, թե ինչպես կարող են էլեկտրոնային դեղատոմսերով դեղ ձեռք բերել։
Եվ այսպես՝
- քաղաքացին պետք է դիմի բժշկին, որից հետո բժիշկը «Արմեդ» համակարգով դուրս է գրում համապատասխան դեղը։
- բժիշկն իրավունք չունի հեռավար տարբերակով դեղ դուրս գրել
- դեղատոմսը միանվագ բացթողման դեղի դեպքում ունի 30-օրյա ժամկետ, իսկ բազմակի բացթողման դեղի դեպքում՝ 180 օր։
Ի՞նչ պետք է անել էլեկտրոնային դեղատոմսը դուրս գրելուց հետո
- Դեղատնից դեղ ձեռք բերելու համար քաղաքացին ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ):
- Դեղական աշխատակիցը մինչև դեղը վաճառելը պետք է դեղատոմսը գտնի «Արմեդ» համակարգում
- դեղը նաև կարող է վերցնել այն անձն, ում անունը որպես լիազոր նշված է դեղատոմսում
Որ դեղերն են պարտադիր դուրս գրվելու էլեկտրոնային դեղատոմոսով
- հակաբիոտիկները
- պատվաստանյութերը
- իմոնոգլոբուլինները
- իմունային շիճուկները
- հակասնկայինները
- միզապրաստոլ պարունակող դեղերը
- հակավիրուսային դեղերը
- հակամիկրոբակտերային դեղերը
էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում։
- Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է:
- Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց՝ ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի:
- Իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը:
Առցանց դեղատներից գնումները կիրականացվեն այնպես, ինչպես ներկայումս
- նշվում են անձնական տվյալները,
- համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը,
- դեղագետն ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղը։
Հայկ Մագոյան