Ինֆորմատիկայի քոլեջի 18-ամյա ուսանողի սպանության պատճառ դարձած ծեծկռտուքի մասնակից ևս 2 կասկածյալ է հայտնաբերվել և տեղափոխվել ոստիկանություն.այս մասին Radar Armenia–ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Հիշեցնենք՝ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության դեպքի առնչությամբ 21-ամյա երիտասարդի նկատմամբ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը որոշում է կայացվել վերջինիս, դատարան ներկայացնելու հիմքով, ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնին: Ձեռնարկվում էին միջոցառումներ՝ միջադեպին մասնակից 6-7 անձի ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հայկ Մագոյան