Հասարակություն

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի իրավահավասարության նախարարի հետ

Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի իրավահավասարության նախարարի հետ

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի իրավահավասարության նախարար Կատարզինա Կոտուլայի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես՝ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված ծրագրերին։

Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում ՀՀ կողմից տարվող շարունակական աշխատանքները՝ առանձնահատուկ կարևորելով երեխա ունեցող ընտանիքների, ինչպես նաև ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Ընդգծվել է նաև աշխատանքի ու երեխաների խնամքի համատեղմանն աջակցող միջոցառումների դերը։

Լեհաստանի իրավահավասարության նախարարը ևս ներկայացրել է ժողովրդագրության ոլորտում իր երկրի փորձը։ Կողմերն անդրադարձել են նաև ընտանիքում բռնության դեմ պայքարի ուղղությամբ երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականությանն ու կանանց զորեղացման ծրագրերին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական