Հասարակություն

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Կանադայի դեսպանին

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Կանադայի դեսպանին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հյուրընկալել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել Էնդրյու Թըրների դերը՝ որպես ՀՀ-ում Կանադայի առաջին ռեզիդենտ դեսպան։

ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային և մաքսային ոլորտներում Պետական եկամուտների կոմիտեի տեսլականը և վարչարարության նպատակով կիրառվող գործիքակազմը, ինչպես նաև իրականացված և իրականացվող հիմնական բարեփոխումները, միաժամանակ, կարևորելով Կանադայի գործընկեր մարմինների հետ ակտիվ գործընկերության առանցքային դերը՝ հետագա բարեփոխումների ոլորտում համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Կանադայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել հարկային ու մաքսային վարչարարության իրականացման ոլորտներում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

Հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին՝ Կանադայի կողմից փոխադարձ օգնության և համագործակցության հանձնառության համար:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ նշել են Կանադայի Թագավորական ոստիկանության կողմից Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների համար կազմակերպված «Բաց աղբյուրներից հետաքննական տվյալների ձեռքբերում» թեմայով մասնագիտական դասընթացի կարևորությունը: Կողմերը քննարկել են նաև ՊԵԿ աշխատակիցների կարողությունների շարունակական կատարելագործման նպատակով ուսուցման ծրագրերի պարբերաբար կազմակերպման հնարավորությունը, այդ թվում՝ ֆինանսական միջոցների հետագծելիության հայտնաբերման, կրիպտոակտիվների ոլորտում քննության ուղղություններով:

Հանդիպման ավարտին կողմերի միջև ընդգծվել է  Հայաստանի տնտեսական զարգացման վրա համագործակցության փոխակերպիչ ազդեցությունը և վերահաստատվել ընդհանուր նպատակներին հասնելու համար սերտորեն համագործակցելու վճռականությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական