Հասարակություն

Ո՞ր քաղաքական գործչին են ամենաշատը վստահում. նոր հարցում

Ո՞ր քաղաքական գործչին են ամենաշատը վստահում. նոր հարցում

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանում անցկացված վերջին հարցումների արդյունքները։

Ըստ այդմ, ո՞ր քաղաքական կամ հասարակական գործչին եք վստահում հարցին 17%–ը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը, երկրորդ տեղում Արարատ Միրզոյանն է՝ 5%, երրորդ տեղում՝ Արամ Զ. Սարգսյանը։ 60%–ը պատասխանել է, որ չի վստահում ոչ ոքի։

Հարցին՝ ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք ձեր ձայնը, հարցվածների 17%–ը պատասխանել է՝ Քաղաքացիական պայմանագիր, 3%–ը՝ «Նիկոլ Փաշինյանի կուսակցություն», 3%–ը՝ «Իմ քայլը» դաշինք, 3%–ը՝ «Հայաստան» դաշինք, 2-ական տոկոսը տվել է ՀՀԿ, «Հանրային ձայն», ԲՀԿ կուսակցությունների անունը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական