Հասարակություն

19-ամյա վարորդը մահացել է, մեքենայի մոտ հայտնաբերվել է երկու ատրճանակ

19-ամյա վարորդը մահացել է, մեքենայի մոտ հայտնաբերվել է երկու ատրճանակ

Մարտի 10-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, «Նիսան Տիդա» մակնիշի մեքենան Երևան-Արտաշատ ճանապարհին՝ Մասիս քաղաքի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կամրջի հենասյանը: Վարորդը՝ 19-ամյա Ռազմիկ Թորոսյանը, մահացել է:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «Նիսան Տիդանի» մոտ՝ գետնին ընկած, հայտնաբերվել են երկու օդամղիչ ատրճանակ, որոնցից մեկը՝ թմբուկավոր:

Կատարվում է նախաքննություն:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական