Հասարակություն

ՀայՓոստին հանձնարարվել է կատարել լրամշակումներ

ՀայՓոստին հանձնարարվել է կատարել լրամշակումներ

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 11-ին մասնակցել է Փոստային վճարման պետական նշանների հարցերով խորհրդի նիստին, որտեղ ներկայացվել են փոստային վճարման պետական նշանների 2024 թվականի պլանում ներառված նամականիշի 10 թեմաների էսքիզները:

Նիստի մասնակիցներն իրենց դիտողություններն ու առաջարկություններն են արել ներկայացված նմուշների վերաբերյալ։ Տեղի ունեցած քննարկման արդյունքում հաստատվել են էսքիզներից մի քանիսը։ Որոշ էսքիզների մասով ՀայՓոստին հանձնարարվել է կատարել լրամշակումներ և հաջորդ նիստին դրանք ներկայացնել խորհրդին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական