Հասարակություն

Քննարկվել է ՀՀ Գիտությունների և Աթենքի ակադեմիաների միջև հուշագիր կնքելու հարցը

Քննարկվել է ՀՀ Գիտությունների և Աթենքի ակադեմիաների միջև հուշագիր կնքելու հարցը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այսօր՝ մարտի 11-ին, հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսի հետ: Այս մասին տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ակադեմիայի անդամներ, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխայիլ Ստաթոպուլոսը, ինչպես նաև Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիական ոլորտում փոխգործակցության ծրագրերը, գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայ գիտնականների հետ համատեղ համաժողովների և դասախոսությունների կազմակերպման հնարավորությունները։
 
Մտքեր են փոխանակվել ազգագրության, հնագիտության, փիլիսոփայության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Գիտությունների ազգային և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության նոր հուշագիր կնքելու հարցին:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական