ՆԳՆ ենթակա ծառայությունները շնորհավորել են կանանց միջազգային օրվա առթիվ։
«Սիրելի՛ կանայք, Ներքին գործերի նախարարության ենթակա բոլոր ծառայությունները ջերմորեն շնորհավորում են կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ:
Գարնանային տոնական այս օրը յուրատեսակ առիթ է ևս մեկ անգամ գնահատելու և արժևորելու ձեր բացառիկ տեղն ու դերը ընտանեկան երջանկության, մեր երկրի զարգացման, պետականության ամրապնդման և հանրային համերաշխության գործում:
Խորհրդանշական և լուսավոր այս տոնի պարգևած տրամադրությունն ու ժպիտը, գարնանային գույների առատությունը թող ուղեկից լինեն ձեզ տարվա բոլոր օրերին: Շնորհավոր Մարտի 8»: