ԱՄՆ օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության (NOAA) տիեզերական եղանակի կանխատեսման տվյալների համաձայն՝ մարտի 9-ին սպասվում է G1 դասի մագնիսական փոթորիկ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ մագնիսական փոթորիկները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ G1՝ «թույլ», G2՝ «միջին», G3՝ «ուժեղ», G4՝ «շատ ուժեղ» և G5՝ «չափազանց ուժեղ»։
Ի՞նչ կարող է մեզ անել մագնիսական փոթորիկը
Որպես կանոն՝ դրա պատճառած խանգարումները բացասաբար են ազդում տարեցների և թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց վրա: Նրանք, ովքեր զգայուն են այս երևույթի նկատմամբ, կարող են զգալ հոգնածություն, գլխացավեր, տհաճություն, արյան ճնշման տատանումներ և թույլ կենտրոնացում:
Ի՞նչ է մագնիսական փոթորիկը
Մագնիսական փոթորիկները Երկրի մագնիսական դաշտի մեծ և հանկարծակի խանգարումներ են, որոնք առաջանում են արևային քամու հետ նրա փոխազդեցությունից: Երբ Արեգակի ակտիվ շրջաններից մեկից ժայթքում է նկատվում միջմոլորակային տարածություն և արտանետվում է պլազմայի հոսք, որը ցրվում է 600-ից 900 կմ/վ արագությամբ։ Սովորաբար, այս հոսքը Երկիր հասնելու համար տևում է մոտ երկու օր: Լիցքավորված մասնիկներին հաջողվում է ներթափանցել բևեռային շրջաններ և առաջացնել բևեռափայլեր։
Ինչպե՞ս պաշտպանվել
Մագնիսական փոթորիկների ժամանակ բժիշկները խորհուրդ են տալիս պահպանել մրգերով ու բանջարեղենով սննդակարգ՝ առանց կենդանական ճարպերի։ Շատ ջուր խմելը նույնպես շատ է օգնում: Մի քանի ժամ անցկացրեք մաքուր օդում։