Հասարակություն

Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում. Տիգրան Ավինյան

Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Կանանց միջազգային օրը։ 

«Մարտի 8-ը տարբեր ընկալումներ ունի աշխարհում: Մենք հաճույքով ենք շնորհավորում մեր հարազատներին, գործընկերներին՝ շրջապատի կանանց, սիրով ու անկեղծությամբ ընդգծելով մեր հատուկ վերաբերմունքը նրանց:

Միևնույն ժամանակ կանանց միջազգային օրվա ստեղծման նպատակը հավասար, արդար և ազատ հանրություն ձևավորելու միտքը սերմանելն է յուրաքանչյուր սերնդում:
Թող կանանց ներուժը ամբողջությամբ բացահայտվի և իրացվի մեր քաղաքում, մեր երկրում: Սա է, թերևս, ամենակարևոր ակնկալիքն ու ցանկությունը այսօր:
Շնորհավոր Մարտի 8»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական