Հասարակություն

«Սրա հետ կապված չունենք փաստարկված և պատճառաբանված դիրքորոշում». Եգորյան

«Սրա հետ կապված չունենք փաստարկված և պատճառաբանված դիրքորոշում». Եգորյան

«Եթե զեկուցվել է, որ Վահան Քերոբյանը կամ Էկոնոմիկայի նախարարության այլ աշխատակիցներ, ինչպես հրապարակման մեջ է ասվում ինչ- որ միասնական դիտավորություն և այսպիսի արարքներ են կատարել,  չի համապատասխանում քրեական գործի նյութերին։ Դա իրենց մեկնաբանությունն է». այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ կա այս գործում։

Ըստ պաշտպանի՝ հետևաբար, եթե դրա վրա հիմնված ինչ-որ որոշումներ են կայացվել, ապա դրանք սխալ են եղել. «Հիմա դրանց հիման վրա են եղել, թե ոչ, տեղեկատվություն չունեմ»։

Հարցին՝ վարչապետ Փաշինյանը որքանո՞վ մասնակցություն ունի այս ամեն ինչին՝ Եգորյանն ասաց, որ Քերոբյանի անունից որևէ բան չի կարող փոխանցել հարցի առնչությամբ. «Եթե վարչապետին տրվել է այդ բովանդակությամբ զեկուցագիր և կողքից էլ մի երկու փաստեր, որ հենց այսպես է եղել, ապա դա ապատեղեկատվություն է եղել։ Սրա հետ կապված չունենք փաստարկված և պատճառաբանված, ձևավորված դիրքորոշում»,- ասաց Եգորյանը։

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով։ Փետրվարի 16-ին դատարանը որոշել է բավարարել մեղադրական կողմի միջնորդությունը և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական