ՆԳՆ ոստիկանությունից Radar Armenia-ն տեղեկացավ, որ այսօր ժամը 12։20-ին հաղորդում է ստացվել, որ քաղաքացին անցել է Դավիթաշենի կամուրջի արգելապատնեշը։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու փրկարարներ։
Բանակցությունների արդյունքում քաղաքացին հրաժարվել է իր մտադրությունից։
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ կազմվում են փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար։