Հասարակություն

Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր

Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր

Մարտի 7-ին՝ ժամը 16։00-ի դրությամբ, Ախուրյանի, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի տարածաշրջաններում և Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում՝ անձրև։

Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար (կիրառել անվաշղթաներ):

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական