Հասարակություն

Կստուգվի դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքությունը

Կստուգվի դատավորների, դատախազների և քննիչների բարեվարքությունը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, նախատեսվում է Հայաստանում ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմ դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար:

Նախագծով նախատեսվում է վերանայել բարեվարքության ուսումնասիրության գործող կառուցակարգերը, ներկայացվող տեղեկատվության շրջանակը, ինչպես նաև ներդնել 30 նոր կարգավորում՝ ուղղված դատավորների, դատախազների և քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ընթացիկ ուսումնասիրությունն ապահովելուն։ 

Անդրադառնալով նախագծին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը «Մենք չենք ունենալու որևէ սուբյեկտ դատախազությունում, քննչական կոմիտեում կամ դատարաններում, որի բարեվարքությունը երբևիցե չի ստուգվել։ Սա կարևորագույն հակակոռուպցիոն էլեմենտներից մեկն է, որը ներդնում ենք օրենսդրության մեջ»։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական