Հասարակություն

Հանրախանութի սրահում վիճաբանության արդյունքում կտրող-ծակող առարկայով հարվածել է

Հանրախանութի սրահում վիճաբանության արդյունքում կտրող-ծակող առարկայով հարվածել է

Մարտի 1-ին ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիրի մարզի Այգեստան գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր հաղորդում տալու:

Բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայրաքաղաքի Մազմանյան փողոցի հանրախանութի սրահում վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու Երևանի բնակիչ 47-ամյա մի տղամարդ, որի ընթացքում էլ վերջինս կտրող-ծակող առարկայով հարվածել է այգեստանցի երիտասարդին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Հետագա միջոցառումներով 47-ամյա տղամարդը հայտնաբերվել, առողջությանը վնաս պատճառելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: 47-ամյա տղամարդը կալանավորվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական