Հասարակություն

Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակոցներ արձակողը փաստաբանի որդի է

Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակոցներ արձակողը փաստաբանի որդի է

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել է Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ կրակոցներ արձակողը, հայտնում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանություն տեղափոխվածը ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանի որդի է։ Պարզվել է նաև, որ նա ոչ միայն կրակոցներ է արձակել թաղապետարանի պատուհանների ուղղությամբ, այլև թաղապետարանի հարևանությամբ գտնվող երաժշտական դպրոցի պատուհանների ուղղությամբ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին փաստաբանի և նրա՝ կրակոցներ արձակած որդու տվյալները չեն հրապարակվում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական