Հասարակություն

Միջոցառում` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին

Միջոցառում` նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին

Մարտի 5-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-ամյակին։

Միջոցառման ընթացքում խոսքով հանդես են եկել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, Պատանի երկրապահ ակումբի սան Գրիգոր Օհանյանը։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ օրենսդիր և գործադիր, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, զինծառայողներ, մշակույթի, արվեստի, գիտության գործիչներ և այլք։

«Իր խիզախությունը, ինքնատիպությունն ու ապրած հերոսական կյանքը, կարծում եմ, շատերի համար ուղենիշ է դարձել։ Վստահ եմ, որ Սպարապետի կերպարն օրինակելի կլինի բազմաթիվ սերունդների համար՝ հանուն ավելի ամուր և հզոր Հայաստանի»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Վազգեն Սարգսյանը նրանցից մեկն էր, ով քաջություն ունեցավ ստանձնելու սեփական ժողովրդի պատմությունն ուղղորդելու պատրաստակամությունը»,- նշել է Սուրեն Պապիկյանը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական