Հասարակություն

Ռելոկանտ 90 հազար «այթիշնիկներից» այսօր 15-20 հազարն են մնացել. Մուսայելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռելոկանտ 90 հազար «այթիշնիկներից» այսօր 15-20 հազարն են մնացել. Մուսայելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Երբ խոսում ենք բարձր տեխնոլոգիաներից, մի կարևոր խնդիր չենք լուծել՝ ընկալման խնդիրը». այսօր խորհրդարանում հայտարարեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը։

Նրա խոսքով՝ չկա հանրային ընկալում՝ ի՞նչ է բարձր տեխնոլոգիան, ի՞նչ է տալիս այս երկրին։ Մուսայելյանը ոլորտի պատասխանատուների մեղքն է համարում, որ չեն կարողացել միջին վիճակագրական քաղաքացուն և պետական չինովնիկին բացատրել, թե ինչ հավելյալ արժեք են ստեղծում բարձր տեխնոլոգիաները. «Անընդհատ պետք է ասվի, մանավանդ, որ մեր երկրում, բոլորս էլ գիտենք, որ բարձր աշխատավարձ ստացող մարդկանց մեղմ ասած չեն սիրում։ Ու երբ ասում ենք, որ արտոնություններ տան, ավելի մեծ հակազդեցություն է առաջացնում»։

Ըստ Մուսայելյանի՝ միայն չպետք է խոսենք այն մասին, թե ռելոկանտներն ինչու գնացին. «Այո, 150 հազար, որ եկել էին, մի 90 հազարն այթիշնիկներ էին։ Այսօր, երևի թե 15-20 հազար են մնացել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական