Հասարակություն

Նոր դիմում ներկայացնելու կարիք չկա, եթե համակարգում առկա է առցանց դիմում. նախարարությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

Նոր դիմում ներկայացնելու կարիք չկա, եթե համակարգում առկա է առցանց դիմում. նախարարությունը՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվել են փոփոխություններ սոցիալական աջակցության 3 ծրագրերում (միանվագ 100 հազար դրամ, վեցամսյա 40+10 հազար դրամ, ինչպես նաև երկամսյա 50 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառումներ)։
 
Եթե Դուք արդեն իսկ դիմել եք վերոնշյալ ծրագրերին և Ձեր անունով համակարգում առկա է առցանց դիմում, ապա նոր դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ տվյալ դիմումները կվերանայվեն և իրականացված փոփոխությունների շրջանակին համապատասխանելու դեպքում՝ կբավարարվեն։
 
Այն անձինք, ովքեր դեռևս չեն դիմել վերոնշյալ ծրագրերին պետք է առցանց դիմում ներկայացնեն մարտի 31-ը ներառյալ՝ 

  • վեցամսյա 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի դեպքում անհրաժեշտ է մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ,
  • երկամսյա 50,000 դրամ ծրագրի դեպքում՝ https://50.socservice.am հղմամբ»,- այս մասին ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական