Հասարակություն

Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ «BMW»-ն կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա

Մարտի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ճանապարհային ոստիկանության դիմաց, բախվել են «BMW X5» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW X5»-ը կիսակողաշրջված վիճակում հայտնվել է ավտոքարշակի վրա, իսկ նշված ավտոմեքենաներից մեկն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանն ու էլեկտրավահանակին։

Տարածքը պարեկները սահմանազատել են և պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։