Հասարակություն

Ոստիկանությունը զգուշացնում է՝ վարչարարությունը խստացվելու է, երթևեկելիս պարտադիր ամրակապվել

Ոստիկանությունը զգուշացնում է՝ վարչարարությունը խստացվելու է, երթևեկելիս պարտադիր ամրակապվել

ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են. «Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ:

Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:

Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:

Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

Վերստին հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում բարի երթ»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական