Հասարակություն

Երևանում Chevrolet Volt-ով բախվել է եռագույն դրոշի բետոնե պատվանդանին, վնասվել է կայանված 4 մեքենա

Երևանում Chevrolet Volt-ով բախվել է եռագույն դրոշի բետոնե պատվանդանին, վնասվել է կայանված 4 մեքենա

Մարտի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց և Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում՝ դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճամփեզրին տեղադրված եռագույն դրոշի բետոնե պատվանդանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բետոնի հարվածից վնասվել են թույլատրելի հատվածում կայանված BMW, Opel, Toyota և Jeep մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական