Հասարակություն

Ռեստորանը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

Ռեստորանը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Էմիլ Բաղդասարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տերյան փողոց):

Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ ռեստորանը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝

  • կառույցի պատերի անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից պատրաստված արտաքին շերտը եղել է ոչ բարվոք վիճակում,
  • արհեստական օդափոխության համակարգը չունի պաշտպանիչ ցանց, ուստի, չի կանխում աղտոտոված օդի ներթափանցումը տարածք,
  • սառնարանի՝ սննդամթերքի հետ ամնիջական շփման մեջ գտնվող դարակաշարերը ենթարկված են կոռոզիայի:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական