Ծաղկաձորի կենտրոնում կառուցվող Pallada-ում բնակարան գնողների թիվն օրեցօր ավելանում է: Գրավում է համալիրի յուրօրինակ ձևաչափը, որն այդ մասշտաբով եզակի է Հայաստանում:
«Pallada-ն բաղկացած է 8 մասնաշենքից և ունի ապարտ-հյուրանոցի ձևաչափ: Համալիրի յուրաքանչյուր բնակարան հյուրանոցային համար է: Այստեղ նախատեսվում են շուրջօրյա կոնսիերժ, բնակարանների մաքրման և շուրջօրյա անվտանգության ծառայություններ: Համալիրում գործելու են լողավազան, սպա, մարզասրահ, թենիսի կորտ»,- նշեց կառուցապատող «New City Projects» ընկերության տնօրեն Գեղամ Կիրակոսյանը:
Pallada-ում լինելու են ընդարձակ կանաչապատ բակային տարածք, սուպերմարկետ, ռեստորաններ, սրճարաններ, մանկական բացօթյա խաղահրապարակ և խաղասրահ: Նախատեսվում են նաև ստորգետնյա ավտոկայանատեղի, ուղղաթիռի հարթակ տանիքում, ամենագնացների ու ձնագնացների կայանատեղի:
«New City Projects»-ից վստահեցնում են՝ այստեղ ստեղծված են լինելու բոլոր պայմանները շքեղ ապրելակերպի և կատարյալ հանգստի համար: Բնակիչները հնարավորություն կունենան ոչ միայն վայելելու Ծաղկաձորի գեղեցիկ բնությունը տարվա բոլոր եղանակներին, այլև կկարողանան բնակարանը դարձնել եկամտի աղբյուր:
«Pallada-ում բնակարանի ձեռքբերումը շահավետ ներդրում է, քանի որ այն կարելի է հանձնել վարձակալության և ապահովել կայուն եկամուտ: Ի դեպ, բնակարանի կառավարման հարցերով ևս կարող ենք զբաղվել մենք՝ սեփականատիրոջն ազատելով վարձակալության և սպասարկման հետ կապված բազմաթիվ հարցերից»,- ասաց Գեղամ Կիրակոսյանը:
Կառուցապատողը բնակարանի ձեռքբերման շահավետ եղանակներ է առաջարկում, այդ թվում՝ հիփոթեքային վարկով գնում: Ի դեպ, գործում է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը: