Հասարակություն

«ՀՀ ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել իր ռուս գործընկերներին»․ ԲՏԱ նախարար

ՀՀ ԱԳՆ-ն այսօր բողոքի հայտագիր է հղել իր ռուս գործընկերներին՝ ԶԼՄ-ների հաղորդակցության ոլորտում ՀՀ և ՌԴ միջև համաձայնագրի շարունակվող խախտումների առնչությամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջերս Ռուսաստանի պետական հեռուստաալիքով շատացել են Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտությունները, չնայած համաձայնագրով դա արգելված է։

«Ես իմ կողմից նաև նամակ եմ ուղարկել իմ ռուս գործընկերոջը՝ առաջարկելով անհապաղ կոնսուլտացիաներ անցկացնել Երևանում կամ Մոսկվայում»,- ասել է նա։ 

Հայրապետյանը հավելել է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործող միջպետական համաձայնագիրը․ ամենայն հավանականությամբ, լրամշակելու կամ խմբագրելու անհրաժեշտություն ունի։