ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսերին։ Նրա խոսքով, մարտից ուժի մեջ են մտնում փոփոխությունները, համաձայն որոնց, դեղատոմսերը դառնում են էլեկտրոնային։
«Խնդիրներ ունեինք, երբ բժիշկը մի այլ դեղ էր նշանակում, դեղատան աշխատակիցը ինչ-որ պատճառներից ելնելով՝ փոխում էր թե՛ անվանումը, թե՛ չափաքանակը։ Էլեկտրոնային դեղատոմսերի անցնելու դեպքում դեղագետն այդ հնարավորությունը չի ունենալու: Այն, ինչը որ նշանակված է, և նշանակումը ազդող նյութով է նշվում, եթե չկա մեկ բրենդային անվանում, ուրեմն՝ կա մեկ այլ բրենդային անվանում, և պացիենտը ծանոթանալով այդ դեղորայքների գնացուցակին, ինքն է ընտրում, թե որ գումարի շրջանակներում է իրեն մատչելի այդ դեղորայքը գնել, այլ ոչ թե տեղում փոխել և այլ խմբի հակաբիոտիկ նշանակել»,- ասել է նա։ Ըստ Ջումայանի, իրենք փորձել են այնպես անել, որ բժիշկ-պացիենտ հարաբերությունը չշեղվի և հետագծելիությունը պահպանվի։